Հասարակություն
Այսօր նշվում է Քրիստոսի Հարության տոնը
Gohar Vardanyan
1 րոպե
398 դիտում
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը կամ Զատիկը:
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում: Քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Տոնի անվանումը ծագում է հրեական «պասեք» բառից։
Պասեքը հրեաների կողմից տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատում է իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...»։
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
668
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
552
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
Gohar Vardanyan
1 րոպե
1,778
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,884
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներ, ուշադրություն․ փոփոխություններ են կատարվել
1 րոպե
1,885
5.0
Երևանում և որոշ մարզերում երկարատև հոսանքազրկում կլինի
1 րոպե
1,170
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
1 րոպե
848
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
1 րոպե
373
5.0