Հասարակություն
Փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 14:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում եւ սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեի բնակիչն (Ա.Կ., ծնված 1981 թ.) ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Ա.Կ.-ին՝ լոգարանի հատակին ընկած:
Քաղաքացուն փրկարարները բնակարանից իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0