Հասարակություն
Վանևանի գյուղապետի լիազորությունները դադարեցվեց. ArmLur
Armlur. am-ի տեղեկություններով, Գեղարքունքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ դադարեցվել են Վանևանի գյուղապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները:
Մարզպետի որոշմամբ, նշանակվել է նաև ժամանակավոր պաշտոնակատար՝ Արամ Հարությունյանը: Վերջինս Վարդենիս քաղաքաից է և վաղը պետք է տանեն ներկայացնելու: Եվ չնայած գյուղապետի լիազորությունները դադարեցվել են և ըստ էության հաղադուլավոր Ատոմ Մկրտչյանի պահանջը կատարվել է, սակայն ապրիլի 9-ից հացադուլի մեջ գտնվող գյուղացին չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Իսկ նրա հետ գյուղապետի հրաժարականը պահանջողներն էլ դժգոհ են ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից՝ հայտարարելով, թե վերջինս գործարքներ է արել նախկին գյուղապետի հետ:
Հիշեցնենք, որ այսօր էլ կառավարության դիմաց էին հավաքվել կրկին գյուղապետի հրաժարականը պահանջողները և պահանջում էին, որ թույլ չտան՝ Նորայր Հարությունյանը հրաժարականի դեպքում կրկին առաջադրվի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0