Հասարակություն
Ուշագրավ մանրամասներ. Ով է ֆուտբոլիստի և ևս 2 երիտասարդների վրա կրակած անձը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր 23-ամյա Մուշեղ Ղեւոնդյանը, որը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր: Իսկ երկու այլ…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր 23-ամյա Մուշեղ Ղեւոնդյանը, որը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր: Իսկ երկու այլ երիտասարդներ, որոնք եւս վնասվածքներ են ստացել, տեղափոխվել էին
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տեղեկություններ հասան, որ մարմնական վնասված ստացած անձինք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու, չեն պատմել դեպքի մանրամասները: Սակայն մինչ այդ իրավապահները քննությամբ պարզել են դարպասապահի եւ եւս երկու անձի վրա կրակողի ինքնությունը, որը համաներմամբ ազատ արձակվածներից է եղել:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Օրերս Armdaily. am-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարան...