Քաղաքականություն
Այդ մարդը իրական կյանքում ոչ մի բան չի արել․ Գագիկ Ծառուկյան
Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, առօրյա կյանքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ կապված իր ելույթների հետ։
«Տվյալ բան ասած մարդը իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունը ասելու»,- ասաց նա։
Ծառուկյանը մտադիր չէ իր աշխատաոճը փոխել՝ ավելի շատ ելույթներ ունենալու տեսքով։
Հիշեցնենք ՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում նշեց, որ ԲՀԿ առաջնորդը 16 տարվա ընթացքում մեկ անգամ է ելույթ ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0