Հասարակություն
Եթե վարորդը աշխատանքից հետո պատվեր է կատարում Երևանից Գորիս, ի՞նչ հույսեր կան, որ ուղևորը կհասնի տեղ. ԲՀԿ-ական պատգամավոր
Gohar Vardanyan
1 րոպե
415 դիտում
Նա նշեց, որ այսօր գործող օնլայն ծառայությամբ զբաղվող ընկերություններ խանգարում են լիցենզավորված ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատանքին: Ով է լիցենզավորված ողևորափոխադրողների շահերը պաշտպանելու: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը իր մտահոգությունը փոխանցեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին:
Նախարարը հաստատեց, որ այսօր որոշ ուղղություններով փոքր՝ մինչև 8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրող ընկերությունները մի քիչ ակտիվացել են. «Այս պահին այդ փոխադրումները կանոնակարգելու համար, որ վնաս չհասցվի լիցենզիա ստացած ընկերություններին, իրավական ակտեր են մշակվում, որ հնարավոր լինի կանոնակարգել օրենսդրական մակարդակով: Մյուս տեսանկյունից՝ դրանց վերահսկողությունը կատարում է տեսչական մարմինը, որը առանձին մարմին է, և այդ առումով ցանկացած դիմում, որը մեզ տրվում է, մենք շատ օպերատիվ ուղարկում ենք իրենց ու ՊԵԿ-ին, եթե դրա անհրաժեշտությունը կա: Այդպիսով՝ փորձում ենք համակարգել»:
Պատգամավորը նաև հարց ուղղեց նախարարին այն մասին, որ շատ պետական աշխատողներ աշխատանքից հետո տաքսի են վարում: Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը:
Հարցին ի պատասխան՝ Արշակյանը նշեց, որ այստեղ որևէ խախտում չի տեսնում. դա այդ մարդկանց իրավունքն է, որը կարգավորվում է ՀՀ օրենքներով:
Դալլաքյանը, սակայն, հակադարձեց ու նշեց, որ համաձայն չէ նախարարի տեսակետի հետ. «Եթե մարդն աշխատանքից հետո տաքսի է վարում ու պատվեր է կատարում Երևանից Գորիս, ի՞նչ հույսեր կան, որ ուղևորը կհասնի տեղ, կամ ինքը նորից կվերադառնա Երևան: Պետք է մեզ մոտ բոլոր վարորդները լիցենզավորվեն»:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
680
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
570
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,898
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Բելառուսը արագ գոլ խփեց Հայաստանի հետ հանդիպման մեկնարկին
1 րոպե
216
Ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
272
Հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում. Տարոն Չախոյան
1 րոպե
218
ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
1 րոպե
271