Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քառօրյա պատերազմին բանակում գտնվողները փամփուշտնե՞ր են գողացել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո հարուցված քրեական գործերին: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ այդ օրերին բանակում գտնվող անձինք վերադառնալիս զորամասերից փամփուշտներ են իրենց հետ բերել տուն: Օրերս նախաքննական մարմինը մեկ նմանօրինակ գործով նախաքննության ավարտ հայտարարեց եւ գործը ուղարկեց դատարան:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է Արմավիր քաղաքի բնակիչ Հովհաննես Քեսաբյանը: Իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա, 2016թ. մասնակցելով Ապրիլյան պատերազմին, ապօրինի ձեռք է բերել եւ իր Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան 25 ա տանը պահել է թվով 31 հատ 5,45մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգներից, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրներից կրակելու համար, եւ մեկ հատ գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված համապատասխան տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակներից, «ՊՊՇ», «ՊՊԴ», «ՊՊՍ» տեսակի ատրճանակ-գնդացիրներից եւ այլ տեսակի ատրճանակ-գնդացիրներից, մարտական ակոսափող զենքերից կրակելու համար: Այս ամենը իրավապահները հայտնաբերել են նրա տանը կատարված խուզարկության ժամանակ:
Տեսանյութըՙ Armlur. am-ում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը մեսիջ էր. Դավիթ Բաբայան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է ուզում Ջուլիան Ասանժը և ինչ կապ ունի նա Հայաստանի հետ. Սամվել Մարտիրոսյան
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ավելին Հասարակություն բաժնից
Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0