ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է ուզում Ջուլիան Ասանժը և ինչ կապ ունի նա Հայաստանի հետ. Սամվել Մարտիրոսյան
Ինչպես արդեն հայտնել ենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Ոստիկանությունը հայտնել էր, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ էին կանչել:
Ձերբակալության պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի և Պենտագոնի կարևորագույն փաստաթղթերի արտահոսքն է, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:
Ասանժի ձերբակալությանն անդրադարձել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և մեկնաբանել, թե ինչ կապ կարող է ունենալ Ասանժը Հայաստանի հետ.
«WikiLeaks-ն ունի գաղափարախոսություն, Ասանժը ասում է, որ պետությունները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց դարձնեն թափանցիկ, գաղտնալսեն և այլն, սակայն իրենց անում են ամեն ինչ, որպեսզի իրենց գործունեությունը լինի մթան շղարշի տակ»:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ WikiLeaks-ը փորձել է անել ամեն բան, որ պետությունը չդառնա ռեպրեսիվ մեքենա և գաղտնի կնիքի «զոհը»:
Փորձագետը նշեց, որ պետություններն ինչ իրենց ձեռքի տակ ընկնում է, գաղտնագրում են, և սա, իր կարծիքով, Հայաստանի համար ևս խդնրահարույց հարց է