Այլ

Գյումրիում հուղարկավորության համար զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. «Ժողովուրդ»

Gohar Vardanyan
Գյումրիում հուղարկավորության համար զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են. դեռ 2008թ. այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համապատասխան որոշում էր ստորագրել: Չնայած դրան` որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել: Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը, բայց այստեղ էլ հուղարկավորություններ թույլատրվում են շատ սահմանափակ: Ավելին` այս տարիներին հուղարկավորություններ կատարել են սահմանված տարածքներից դուրս` դաշտերի մեջ կամ ճանապարհների վրա: Ու հիմա Շիրակ գյուղի բնակիչները պնդում են՝ Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերությունը զավթել է իրենց պատկանող տարածքները՝ որպես գերեզման վաճառելով քաղաքացիներին: «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանին խնդիրը մտահոգում է, ելքեր որոնում են, սակայն Գյումրիում այլ նպատակահարմար տարածքներ չկան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250