Այլ
Եթե մասնագետներին վերացրել ես, պարոն նախարար, ում հետ ես աշխատելո՞ւ. Բերբերյան
Համատեղ պայքարի դեպքում հնարավոր է մորմազգիների ցեցի վերջը տալ Արարատյան դաշտավայրում եւ այլ վայրերում: Այս մասին News. am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը…
Համատեղ պայքարի դեպքում հնարավոր է մորմազգիների ցեցի վերջը տալ Արարատյան դաշտավայրում եւ այլ վայրերում: Այս մասին News. am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, 2012 թվականին մորմազգիների կամ հարավամերիկյան ցեցը տարածվել է Արարատյան դաշտում, որոշ տվյալների համաձայն, նաեւ Կոտայքի մարզի ցածրադիր հատվածներում՝ ջերմոցներում:
Նշենք, որ ցեցի տարածումը էականորեն կրճատել է մորմազգիների, հատկապես լոլիկի արտադրությունը։ Այժմ պիլոտային ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը հույս ունի 70 տոկոսով մորմազգիների, հատկապես լոլիկի արտադրության արդյունավետությունը բարձրացնել։ Նախարարությունը ակնկալում է ագրարային համալսարանի գիտնականների աջակցությունը։
«Այժմ հանրապետությունում մորմազգիների ցեցի հետ կապված նույն իրավիճակն է, ինչպես տարիներ առաջ. առանձնապես գործ չի արվել։ Ես չգիտեմ, թե գյուղատնտեսւթյան նախարարն ում հետ է աշխատելու, քանի որ մասնագետներին ազատել է աշխատանքից»,-ասաց Բերբերյանը:
Ըստ նրա, գրագետ չէ մորմազգիների ցեցին անվանել լոլիկի ցեց, քանի որ դա վնասում է ոչ միայն լոլոիկը, այլեւ սմբուկը, կարտոֆիլը, պղպեղը. մորմազգի բույսերը։
Հ. Բերբերյանը հիշեց նաեւ Տիգրան Սարգսյանի ժամանակները, երբ նույնպես նախատեսվում էր պայքար մորմազգիների ցեցի դեմ, սակայն գումարներն ուղղվեցին ապահովագրությանը. «Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսություն չէր սիրում»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում հուղարկավորության համար զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրո...
Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է. Irakanum am
Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համա...
Աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայող Հայկ Մարտիրոսյանի վերաբերյա...
Արցախում կթխեն աշխարհի ամենաերկար ժենգյալով հացը
Արցախում կթխեն աշխարհի ամենաերկար ժենգյալով հացը, որը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այսօր լրագրողների հետ զ...