Այլ
Աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայող Հայկ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։ «Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող…
Քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայող Հայկ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։
«Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին և կարող է և հեռացվել (այլ բան է, թե ում կողմից և ինչ ընթացակարգով): Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձևավորված կարծիքս:
Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս չեմ կարծում պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը և կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»։
Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանակ, տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանը առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մեկ ուսը մյուսից ցածր է եղել և նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին և ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ-թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:
Չգիտեմ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակի անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայնդեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը և չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների և որևէ մեկի հարցերին: Սակայն, սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն և չիրացված արդարադատություն: Այսպիսով, սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:
Ի դեպ, այն, որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը, միայն դրական է խոսում իր մարդկային արժանիքների մասին», - գրել է Հովսեփ Խուրշուդյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում հուղարկավորության համար զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրո...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Ապրիլի 12-ի ցերեկը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է. Irakanum am
Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համա...
Եթե մասնագետներին վերացրել ես, պարոն նախարար, ում հետ ես աշխատելո՞ւ. Բերբերյան
Համատեղ պայքարի դեպքում հնարավոր է մորմազգիների ցեցի վերջը տալ Արարատյան դաշտավայրում եւ այլ վայրերում: Այս մասին News....