Այլ
Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է. Irakanum am
Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է։ Այս մասին Irakanum am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին…
Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է։ Այս մասին Irakanum am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին հյուրանոցի աշխատակիցները։ Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել էր պետությանը։ Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հյուրանոցային համալիրը հանվելու է աճուրդի։ Այս վստահեցումից ամիսներ անց, սակայն համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի եղել, ավելին Պետգույքի կառավարման վարչությունից էլ տեղեկացրել էին, որ նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։
Համապատասխան եզրակացությունը չկա, աճուրդ չի հայտարարվել, իսկ հյուրանոցային համալիրի աշխատակիցներն էլ օրեր առաջ ծանուցվել են՝ ապրիլի 18-ին այլեւս գործազուրկ են։ պահին հյուրանոցային համալիրում աշխատում է շուրջ 50 քաղաքացի։ Հյուրանոցային համալիրի աշխատակիցները լրատվամիջոցին փոխանցեցին, որ օրեր առաջ «Գոլդեն Փելես»-ում են եղել Կոտայքի մարզպետը, Ծաղկաձորի քաղաքապետն ու Պետգույքի կառավարման վարչության մասնագետները։ Նրանք հերթական անգամ շրջայց ու ուսումնասիրություններ են արել, որից հետո թողել հեռացել են։ «Դիմում ենք պարոն Փաշինյանին, ինչու՞ աճուրդ չի արվում, թող հանձնեն ժամանակավոր ինչ-որ մեկին աշխատենք, մինչեւ էս հարցը լուծում ստանա։ Մենք ընտանիք ենք պահում, ինչ ենք անելու մի քանի օրից»,- ասացին աշխատակիցները։
Կայքին հասած տեղեկությունների համաձայն համալիրը գնելու ցանկություն է ունեցել «Վիվառո» ընկերությունը, սակայն գնի շուրջ պայմանավորվածությունը չի կայացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում հուղարկավորության համար զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրո...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Ապրիլի 12-ի ցերեկը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայող Հայկ Մարտիրոսյանի վերաբերյա...
Եթե մասնագետներին վերացրել ես, պարոն նախարար, ում հետ ես աշխատելո՞ւ. Բերբերյան
Համատեղ պայքարի դեպքում հնարավոր է մորմազգիների ցեցի վերջը տալ Արարատյան դաշտավայրում եւ այլ վայրերում: Այս մասին News....