Հասարակություն
Տեսել եմ ոնց են պատժում, դրա համար որոշեցինք գումար տալ․«Յանսի» նախկին հաշվապահը Վաչագան Ղազարյանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
901 դիտում
«2013թ–ին «Յանսի» տնօրենն ինձ ուղղարկել է Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի աշխատասենյակ, որտեղ նա ինձ գող անվանեց, մեղադրելով, թե մտեել են իր ու իր ընտանիքի գրպանը։ Ասաց, որ թալանել եմ իրենց, որի հիման վրա ինքն ինձանից պահանջում է կա՛մ ինքնասպան լինեմ, կա՛մ տամ 40 մլն դրամ, կա՛մ դատապարտվեմ։ Նրա ամուսինը` Վաչագան Ղազարյանն ավելի լավ առաջարկ արեց` և՛ վճարել 40 մլն–ը, և դատապարտվել»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը
Նախկին հաշվապահը պնդում է՝ պատճառը եղել է այն, որ Վաչագան Ղազարյանը «Յանսում» ճաշելուց հետո 80 000 դրամի հաշիվ է փակել։ Ու թեև հաշվապահը պնդել է, որ ինքը գումարը մուտքագրել է դրամարկղ, միևնույն է` Ղազարյանն ու կինը հաշվապահին մեղադրել են այդ և ոչ միայն այդ գումարը գրպանելու մեջ։
Արիստակեսյանը պատմեց նաև, որ նախ վճարել են 6 մլն դրամ, ապա հետապնդումից չազատվելով` վաճառել ունեցվածքն ու վճարել ևս 34 մլն դրամ։
Այդուհանդերձ, Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ հաղորդման հիման վրա հաշվապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կինը հրավիրվել է 6-րդ վարչություն ու զարմանքով իմացել, որ իրենից թեև 40 մլն դրամ են պահանջել, բայց հայցում գրված է եղել 25 մլն․ «Ես ու ամուսինս որոշեցինք վճարել, քանի որ ես տեսել էի, թե ինչ է կատարվում, երբ Վաչագան Ղազարյանը կամ նրա տղան` Մհերը, ինչ–որ մեկին պատժում են։ Ես մի քանի անգամ խլել եմ նրա ձեռքից այն մարդուն, որին ինքը ծեծել է»։
Արիստակեսյանն ու ամուսինն արդեն դիմել են ԱԱԾ։
Նմանատիպ հոդվածներ
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,573
Գործադուլ Նորագավիթի ավտոմաքսատանը
Gohar Vardanyan
1 րոպե
3,362
Ավելին Հասարակություն բաժնից
Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
1 րոպե
6
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
194
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
710
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
180