Հասարակություն

«Իմքայլական» պատգամավորի ամուսինը ինչ էր անում Կարեն Կարապետյանի տանը

Gohar Vardanyan 727 դիտում
«Իմքայլական» պատգամավորի ամուսինը ինչ էր անում  Կարեն Կարապետյանի տանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք Ձեր մի արտահայտությամբ աղմուկ առաջացրիք` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամլո խոսնակի` ՀՀԿ-ական լինելու հետ կապված, ինչպես ընդունված է հիմա ասել` «նա նույնպես մարդ է, չէ՞», չե՞ք վերանայել Ձեր մոտեցումը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանին։ «Տեսեք` ինձ համար արժեքային խնդիրը շատ հստակ է. կուսակցական, կոնկրետ դեպքում՝ մամլո խոսնակի ՀՀԿ-ական լինելը, այդ գաղափարախոսությունը կիսելը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»: Մամլո խոսնակն այլեւս ՀՀԿ-ական չէր, եւ հետո` Ձեզ էլ կասեն` «սորոսական» եք, որովհետեւ Ձեր` «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գրանտներ է ստացել, կընդունե՞ք այդ մոտեցումը։ «Ես երբեք գաղափարների չեմ ծառայել, ես իրականացրել եմ ծրագիր, որի նպատակը ժողովրդավար Հայաստան կառուցելն էր»: Ի դեպ, տեղեկատվություն կա, որ Դուք, Ձեր ամուսինը բավականին մոտ եք եղել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Բավականաչափ չենք եղել, պարզապես Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»: Եվ քանիցս ՀՀԿ-ական կառավարությունը գնել է նրա աշխատանքները` սոլիդ գումարով, ու նվեր է տարել` արտասահմանյան այցերի ժամանակ․ հիմա Ձեզ կարո՞ղ ենք ասել նախկին «թալանչիների» հետ կապված մարդ։ «Դե` չէ, պարզապես աշխատանքը՝ որպես արվեստի գործ, գնահատվել եւ գնվել է»: Փաստորեն, երբ Ձեզ է վերաբերում, արվեստ է, երբ այլոց` «անտիարվեստ»։ «Գիտես, երբ ամուսինս սկսել է աշխատել Կարեն Կարապետյանենց տանը, այն ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» ղեկավարն էր, ՀՀԿ-ական չէր»: Ներողություն, բայց ի՞նչ էր անում Ձեր ամուսինը նրանց տանը։ «Դիզայն, նկարում էր»: Ֆրեզկա՞։ «Այո, կուզե՞ք ցույց տամ»: Ցույց է տալիս՝ հիասքանչ է, հիմա ինչպե՞ս են հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ։ «Չկան հարաբերություններ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250