Հասարակություն
Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
Երևանի կենդանաբանական այգու մի խումբ աշխատակիցներ կրկին բողոքի ակցիա են անցկացնում: Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի մոտ սխալ հիվանդության ախտորոշումը։ Մի խումբ բժիշկներ՝ Ամստերդամից, Մոսկվայից և Իրանից հրավիրված, Կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ ախտորոշել էին լեյկոզ:
«Այդ ախտորոշումն ակնհայտ անգրագիտության հետեւանք է։ Շատ մութ բաներ կար այդ ախտորոշման մեջ։ Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը հերքվեց լեյկոզի ախտորոշումը։ Այդտեղից կարելի է հետեւություն անել, որ Ամստերդամի, Եվրոպայի կենդանաբանական այգիների հետ համագործակցության հետեւանքով սխալ անալիզներ են ստացվել»,–ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ դեռեւս պարզ չէ տվյալ կենդանու մոտ հայտնաբերված ուռուցքը չարորակ է, թե՝ բարորակ։
Նրանց պնդմամբ՝ այգու տնօրինությունը այգին դիտավորյալ տանում է կործանման։
Նրանք կրկին պահանջում են այգու տնօրենի և մի քանի աշխատողների, այդ թվում գլխավոր անասնաբույժի հրաժարականները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0