Քաղաքականություն
Փաշինյանի աքիլեսյան գարշապարը. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բռենդը դրսում այլեւս չի վաճառվում, եւ բացառապես դրա վրա…
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բռենդը դրսում այլեւս չի վաճառվում, եւ բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը չի կարելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում դրոշակ դարձած «խաղաղասիրական» քաղաքականության դիսկուրսը տարօրինակ է։
Ի՞նչ է նշանակում խաղաղության նախապատրաստել։ Եթե նկատի ունի ատելություն քարոզչությունը, ապա ոչ Հայաստանում, ոչ Արցախում նման քարոզչություն չկա, և տվյալ դեպքում պետք էր բացառապես շեշտել Ադրբեջանը։
Իսկ եթե կարգավորման հարցում փոխզիջումներին նախապատրաստելու մասին է, ապա մինչև հայտնի չլինեն կարգավորման սկզբունքները և պայմանները, խաղաղության օրակարգ ձևավորվել չի կարող։
Խիստ տարօրինակ էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որևէ հիշատակման բացակայությունը։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին։
Փաշինյանը ակնհայտորեն սվաղեց քաղաքական հիմքով հետապնդումների մասին հարցը։
Տհաճ է արձանագրել, որ ՀՀ վարչապետը իր ներքին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ավելի ագրեսիվ է և անհանդուրժող, քան արտաքին աշխարհի մեր հակառակորդների հանդեպ։
Իսկ վերջում հիշեցնեմ, որ Հայաստան-ԵՄ այդքան գովերգվող համաձայնագիրը, որը Նիկոլ Փաշինյանը համարեց բարեփոխումների օրակարգ, բացառապես նախորդ իշխանությունների և անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքբերումն է։
Արտաքին քաղաքականությունը մնում է Փաշինյանի աքիլեսյան գարշապարը»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Ու՞մն է Ղրիմը․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը վարչապետ Փաշինյանին
Քիչ առաջ ԵԽԽՎ պատգամավորները Ստրասբուրգում հարցեր էին ուղղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորներից մեկը հարցով...