Քաղաքականություն
Ինչ–որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլել, հիմա ճի՞շտ է արել. Փաշինյանըՙ տրանսգենդերին վառելու Ղուկասյանի կոչի մասին
Այսօր՝ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱԺ–ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո ծավալված իրադարձություններին։ «Սակայն մի…
Այսօր՝ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱԺ–ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո ծավալված իրադարձություններին։
«Սակայն մի բան կա, որ չենք կարող վիճարկել՝ ՀՀ բոլոր քաղաքացիները ունեն իրավունքներ։ Եթե մենք որեւէ զրկենք իրավունքից, վերջում կստացվի, որ միայն իշխանություններն իրավունք ունեն ու հեղափոխությունն անիմաստ կլինի»,–ասաց նա։
Խոսելով Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դիտարկմանը, թե տրանսգենդերներին պետք է վառել, Փաշինյանն ասաց. «Եթե վառելու լինենք, կոռումպացվածներին պե՞տք է վառենք, ընտրությունները կեղծածներին պե՞տք է վառենք, թե չէ։ Ես կարծում եմ՝ ոչ մեկին չպետք է վառենք։ Այսօր Հայաստանում մահապատիժը վերացված է, այս որոշումը ընդունվել է Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության շրջանակներում։ Հետեւաբար, մեր քաղաքական բառապաշարը պետք է ճշգրիտ լինի։ Ես միայն մի բան կարող եմ ասել՝ եթե որեւէ մեկը փորձի վառել մեկ ուրիշին, շատ արագ կհայտնվի բանտում»։
Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ Վարդան Ղուկասյանի դեմ ժամանակին մահափորձ է կատարվել եւ նշեց, որ պետք է բացահայտվի մահափորձ կատարողը եւ պատասխանատվության ենթարկվի. «ԱԺ պատգամավորը խոսում է, հետո հարց է առաջանում՝ այդ պատգամավորը հասկանում է՝ ի՞նչ է խոսում։ Այդ նույն պատգամավորի նկատմամաբ ժամանակին մահափորձ է եղել։ Ինչ–որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլել, հիմա ճի՞շտ է արել իր տրամաբանությամբ, իհարկե ոչ։ Մենք հիմա կփորձենք պարզել, թե ով է այդ պատգամավորի դեմ մահափորձ արել եւ դատապարտել»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ու՞մն է Ղրիմը․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը վարչապետ Փաշինյանին
Քիչ առաջ ԵԽԽՎ պատգամավորները Ստրասբուրգում հարցեր էին ուղղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորներից մեկը հարցով...