Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ, թուլացի ու չշփոթվես․Շարմազանով
ԱԺ ամբիոնից տրանսգենդերը հայտարարեց, որ նախկին իշխանության օրոք անհնար էր պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր ՝ «հետհեղափոխական» Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ…
ԱԺ ամբիոնից տրանսգենդերը հայտարարեց, որ նախկին իշխանության օրոք անհնար էր պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր ՝ «հետհեղափոխական» Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Իսկ երկրի վարչապետը փոխանակ պատասխանի հանրության հարցին, կանգնել լոլո է կարդում, նորից մարդկանց շեղում, ինչպես ամիսներ առաջ Փարիզի օդանավակայանում իբր իրեն հանդիպած «սուրճ դնող» գոմիկի պատմությամբ հանրային ուշադրությունը շեղեց կարեւորագույն հարցից: Այսօր էլ նորից չպատասխանեց՝ ինչպես է վերաբերվում, երբ Ազգային ժողովի ամբիոնից պղծության քարոզչություն է արվում, որին ծափահարում են իշխանական պատգամավորները:
Ասել եմ եւ ասելու եմ՝ անթույլատրելի է պղծության քարոզը Հայաստանում, անթույլատրելի է այլասերության քարոզը պետական մակարդակով: Ասել եմ եւ ասելու եմ՝ ավանդական ընտանիքը աստվածային արժեք է եւ հայ ավանդական ընտանիքի մոդելը պետական մակարդկով պետք է պաշտպանված լինի: Եւ կրկնակի անթույլատրելի է իշխանության նման էժան պահվածքը, ինչը փորձեց անել Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ, թուլացի ու չշփոթվես: Գեյ-ակտիվիստների իշխանությունը քո իշխանությունն է. պատասխանիր հարցին, որ ոչ միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հոգեւորականն ու պահպանողականն են բարձրացնում, այլ հայ ժողովրդի մեծամասնությունը: Կո՞ղմ ես այլասերվածության քարոզին, թե՞ դեմ: Պատասխանը կարճ է՝ այո կամ ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան տարածքից հեռանալուց հետո Aravot.am-ը զրուցել է մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հ...