Պատահարներ
Աղբատարը բախվել է ծառին, տապալել բետոնե սյունը. երթևեկությունը դադարեցվել է այդ հատվածում
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի…
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի ժողովրդին հայտնի «Սառը ջրեր» տանող ճանապարհահատվածում Ժակ Իվ Կուստոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ճանապարհը նշված հատվածում մի քանի ժամ է՝ ժամանակավորապես փակված է, քանի որ բետոնե սյան ընկնելու հետևանքով երթևեկությունը անանցանելի է դարձել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը;
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել
Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի խումբ անձի...
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0