Հասարակություն
Վրաստանում շրջանավարտները ավարտական քննություններ չեն հանձնի
Այսօր Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների չեղյալ հայտարարման վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նոր օրենքի համաձայն՝ շրջանավարտները չեն հանձնի ավարտական քննություններ: Բացի այդ, դպրոցի ավարտական քննությունները հանձնելուց ազատվում են անձինք, ովքեր չեն կարողացել վերցնել ընդհանուր կրթության վկայականը: Կոնկրետ խոսքը վերաբերում է անձանց, ովքեր մինչ 2018-2019 կրթական տարին հաղթահարել են ընդհանուր կրթության միջին աստիճանը և չեն մասնակցել դպրոցի ավարտական քննություններին: Ինչպես նաև՝ այն անձանց, ովքեր մինչ 2018-2019 կրթական տարին հաղթահարել են ընդհանուր կրթության միջին աստիճանը և մասնակցել են ավարտական քննություններին, սակայն ատեստատի համար բավարար միավորներ չեն հավաքել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0