Պատահարներ
Երևանում պատվիրատուն փախցրել է տաքսին, վնասել մեկ այլ մեքենա
Ապրիլի 7-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, Կենդանաբանական այգու մոտից պատվիրատուն փախցրել է տաքսի ծառայության սպասարկող «Օպել» մակնիշի…
Ապրիլի 7-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, Կենդանաբանական այգու մոտից պատվիրատուն փախցրել է տաքսի ծառայության սպասարկող «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի եւ Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված ավտոմեքենան կանգնեցվել է Հյուսիսային պողոտայում եւ ժամը 23.00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկել 1995 թ. ծնված Հովհաննես Խ.-ն (09.11.2018թ. համաներումով ազատ արձակված), որը տվել է խոստովանական բացատրություն: Հովհաննես Խ.-ն, նախապատրաստված նյութերի հետ, ուղարկվել Նոր Նորքի բաժին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, ԻԻՀ մի քաղաքացուց Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ապրիլի 7-ին, ժամը 20.00-ից 23.59-ն ընկած ժամանակահատվածում, փախուստի դիմած Հովհաննես Խ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վնասել է Հին Երեւանցի փողոցում կայանված իր «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի թափարգելը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փող...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն...
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյան...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0