Հասարակություն
ԱԺ-ի մոտ պահանջենք պատգամավորի հրաժարականը, ում ջանքերով տրանսգենդերը ելույթ ունեցավ. մահապարտներ
«Արծիվ 30 Արարատ մահապարտներ»-ՀԿ-ի անդամը կազմակերպության անունից կոչ է անում երկուշաբթի առավոտյան գնալ ԱԺ և պահանջել այն պատգամավորի հրաժարականը, ում անմիջական ջանքերով ԱԺ ամբիոնից մարդու իրավունքներին նվիրված լսումի ժամանակ ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք hraparak. am-ից:
Լրատվականը հաղորդում է, որ իր խոսքը մահապարտը սկսեց հետրևալ խոսքերով. «Արդեն աչքներս լույս իրենց հաղթանակն էլ են տոնում, բայց, բարեկամներ, հիմա արդեն ուզում եմ օֆիցիալ հայտարարել»՝ «Արծիվ 30 Արարատ մահապարտների ողջ անձնակազմի անունից։ Մենք թույլ չենք տալու, որ նման երևույթները ազատ ապրեն, գործեն մեր երկրում»։ Զինվորականը նշեց, որ ունի աղջիկ ու եթե դստեր հետ քայլելիս հանդիպի նման երևույթի, սատկացնելու, որ աղջիկը չհարցնի՝ սա ի՞նչ է։ Իր խոսքը ՀԿ-ի ներկայացուցիչը ուղղեղ նաև իշխանություններին՝ մեզ մարդասպան մի դարձրեք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0