Այլ
ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին
ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին: ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում սեղանին դրված են թեյի բաժակներ…
ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին: ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում սեղանին դրված են թեյի բաժակներ, շշեր, և հարցադրում արել
,,Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։
Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող:
Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ,,,- նշվել է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն: Այսմասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնական էջի...
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Ինչպես հայտնում է «Վեոլիա ջուրը»` նորից Հրազդանի կիրճում վթար տեղի ունեցել «Արզնի 1 – Երևան» ջրատարը: Այդ ջրատարից սնուց...
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանո...