Այլ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: NEWS. am-ի…
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:
NEWS. am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար եւ թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:
Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները:
Իրավապահները թույլ չեն տվել պանթեոնի վերեւի հատվածում կայանել ավտոմեքենաները, ուստի մարդիկ ստիպված են եղել ոստիկանների ուղղորդմամբ մեքենաները կայանել նրանց նշված վայրում, իսկ երբ վերադարձել են՝ հայտնաբերել են ավտոմեքենաները թալանված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն: Այսմասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնական էջի...
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Ինչպես հայտնում է «Վեոլիա ջուրը»` նորից Հրազդանի կիրճում վթար տեղի ունեցել «Արզնի 1 – Երևան» ջրատարը: Այդ ջրատարից սնուց...
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանո...
Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին խնդրել է փոխել Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի խափանման միջոցը
Պարոն գլխավոր դատախազ, միասի՛ն անենք այդ քայլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զ...