Այլ
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք»…
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Ավետիս Բարսեղյանն է, ով վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։ Մինչ բժիշկերը բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Շահբազյանի գլխավորությամբ պարզել են, որ Շահումյան 6-րդ փողոցի թիվ 7 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Բարսեղյանի և նույն փողոցի բնակիչ՝ 49-ամյա Արթուր Ավագյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ Ա. Բարսեղյանը հրազենային վնասվածք է ստացել։
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ա. Ավագյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն անհատ ձեռներեց է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն: Այսմասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնական էջի...
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Ինչպես հայտնում է «Վեոլիա ջուրը»` նորից Հրազդանի կիրճում վթար տեղի ունեցել «Արզնի 1 – Երևան» ջրատարը: Այդ ջրատարից սնուց...
Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին խնդրել է փոխել Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի խափանման միջոցը
Պարոն գլխավոր դատախազ, միասի՛ն անենք այդ քայլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զ...