Այլ
«Վերցնողն ով էլ լինի, եթե մեղավորությունը հաստատվի` պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ». Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
209 դիտում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով իր տեղակալի ձերբակալման մասին ԱԱԾ տարածած հայտարարությանը, ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են»,–գրել է նախարարը:
Արսեն Թորոսյանը գրել է, որ իր աջակցությունն է հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ «Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը»,–նշել է Թորոսյանը:
Նրա խոսքով` Առողջապահության նախարարության ողջ թիմը ցավ ու ափսոսանք է հայտնում կատարվածի համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
Gohar Vardanyan
1 րոպե
4,097
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Gohar Vardanyan
1,343
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Gohar Vardanyan
1 րոպե
1,237
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Gohar Vardanyan
1 րոպե
861
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
350
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
593
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
970
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
239