Այլ
Քիչ առաջ ոստիկաններն ու փրկարարները ճիշտ վայրում էին. քաղաքացին փորձում էր կամրջից ցած նետվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն…
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Ասատրյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Նիկոլայ Սարկիսովը կարողացել են Պտղնի գյուղի կամրջի վրա կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարն այդ պահին նշված հատվածով աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, և նրա ավտոմեքենան կանգնեցրել են մի քանի քաղաքացիներ և տեղեկացրել, որ տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Նույն քաղաքացիները մոտեցել են նաև նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկաններին:
Փրկարարն ու ոստիկանները մոտեցել են ու մոտ 10 րոպե տղամարդու հետ անցկացրել հոգեբանական զրույց և կարողացել են համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Դրանից հետո ճանապարհային ոստիկանների ծառայողական ավտոմեքենայով տղամարդուն տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն: Այսմասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնական էջի...
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Ինչպես հայտնում է «Վեոլիա ջուրը»` նորից Հրազդանի կիրճում վթար տեղի ունեցել «Արզնի 1 – Երևան» ջրատարը: Այդ ջրատարից սնուց...
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանո...