Պատահարներ
Վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին․ պատճառը՝ քարուքանդ ճանապարհն է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արա Մաթևոսյանը իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ելենա Սաքանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, սակայն վթարի հիմնական պատճառը քարուքանդ ճանապարհն է։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավելին Պատահարներ բաժնից
13-ամյա աղջկա մահը․ նոր մանրամասներ և արձագանք՝ էներգետիկների մասին շրջանառվող լուրերին
Մեկ օրում 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
BMW-ի հայտնի մոդելներում վտանգավոր խնդիր է հայտնաբերվել․ սկսվել է զանգվածային հետկանչ
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. Հրապարակ
1.0