Պատահարներ
Վիճաբանություն, ծեծկռտուք Ճամբարակի համայնքապետի մասնակցությամբ
Երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և…
Երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, որը փորձել է կռիվ անողներին բաժանել, եւ այդ ժամանակ արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել:
Ըստ աղբյուրի՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած...
10 ամյա երեխայի ինքնասպանության պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. ՔԿ-ի անդրադարձը
Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 1...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0