Պատահարներ
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենն ու գործավարուհին կալանավորվել են
Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված ՙԳյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք…
Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված ՙԳյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝ ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ:
Բացի վերոնշյալը Գյումրի քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել նույն դպրոցում որպես ուսուցչուհի նշանակվելու նպատակով դպրոցի տնօրենի պահանջով և վերջինիս գործավարուհու միջոցով նրան կաշառք տալու և այդ ճանապարհով դպրոցում աշխատանքի անցելու մասին:
Նշված փաստերի առթիվ հարուցվել է ևս երկու քրեական գործ:
Պարզվում է, դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, տարբեր պատրվակներով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից գումարներ է հավաքել: Ուսուցչների թափուր տեղերը լրացնելու դիմաց կաշառք է պահանջել, ու այդ գործընթացներին մասնակից է եղել նաև գործավարուհին:
Մարտի 26-ին նշված դպրոցի տնօրենը և վերջինիս գործավարուհին ձերբակալվել են: ՙԳյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենին վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ու կալանավորվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ձերբակալվել էր նաև Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին` կաշառք տալու միջնորդության կասկածանքով:
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայե...
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
16–ամյա պատանին գողացել է պապի մեքենան ու վթարի ենթարկվել
Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0