Հասարակություն
Հայաստանը չի կարող արտահանձնել Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին
Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Ազգային Ժողովում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, ո�…
Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։
Ազգային Ժողովում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների արտահանձնման հետ կապված արգելք է նախատեսում։
«Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձնման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է հանձնել այլ երկրներ»,-շեշտեց Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը հայտնել էր «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանի ձերբակալման մասին, որն Իսրայելում խարդախություն կատարելու համար մեղավոր է ճանաչվել։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Aurora Media-ն զանգ է ստացել Երևանի Բայրոն 12 հասցեում տեղի ունեցած պատահարի մասին։ Զանգահարողը, ով դեպքի ականատեսն է և...