Այլ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Gohar Vardanyan
1 րոպե
172 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում և Քաջարան քաղաքներում, Գորիս, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա և Սևան-Մարտունի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Լոռու մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակն այսօր և առաջիկա օրերին. Ինչ է սպասվում
Gohar Vardanyan
806
Գտնվել է պետհամարանիշ. փնտրում ենք վարորդին
Gohar Vardanyan
513
Սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով
Gohar Vardanyan
1 րոպե
371
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
366
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
350
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
593
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
970
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
239