Հասարակություն
«Ես նստող տղա եմ». ինչու են Մեղրիում զինծառայողները լքել զորամասը. լրատվական
Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու» և գողական հեղինակություններին բնորոշ «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը: Օրերս…
Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու» և գողական հեղինակություններին բնորոշ «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը: Օրերս Մեղրիի զորամասի միջադեպի մասին այս մասին «Զանգեզուր TV»-ին պատմել է միջադեպի անմիջական մասնակիցներից մեկը, որը, սակայն, ցանկացել է չհրապարակել անունը:
«Իսկ գլխավոր գործող անձ շարքային Մուսայելյանը բարձրաձայնում էր՝ «Տղե՛րք, դուխով, ես նստող տղա եմ, ուր էլ նստեմ, սաղիդ տեր եմ.… Դասալիք զինվորների հետ բանակցելուց հետո հրամանատարությանը հաջողվել է զինվորներին վերադարձնել գունդ, բայց պայմանով՝ իրենց «թագավոր ախպորը» չեն տեղափոխի այլ զորամաս: Հրամանատարական կազմն էլ ներկայացրել է իր պայմանը՝ չի տեղափոխում անկարգություն արած զինվորին, բայց մեղավորները, օրենքի սահմանված կարգով, պատժվելու են»,-ասել է աղբյուրը:
Վերջինս նաև հայտնել է, որ այդ նույն շարքայինը՝ Կարոն, զորամասում առանձին սենյակ է ունեցել և ծառայել է արտոնյալ պայմաններում. «Ինչպես ժողովուրդն է ասում՝ «յախշի» էր»: Նրա խոսքով՝ բացի դա, զորամասում որոշ շարքայիններ հրաժարվում էին պահպանել օրենքով սահմանված կանոններ, ինչպես օրինակ՝ փոխում են հագուստի ձևը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում՝ պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի. «Ինչպես նաև վերջերս Կառավարության զորամասում հատուկ սահմանված կարգով բջջային հեռախոս ունենալու թույլտվությամբ պայմանավորված՝ տեղի էր ունենում չարաշահում, այսինքն՝ զինվորը իր պարտականությունը կատարելու փոխարեն տարված էր համացանցով»:
Միջադեպի ականատեսներից մեկն էլ, ով ևս չի ցանկացել ներկայանալ, հեռուստաընկերությանը պատմել է, որ երբ այդչափ զինվորներ դուրս են եկել զորամասից, ժողովուրդը վախեցել է. «Ես ասացի՝ հեսա մտան: Իրավունք չունի զինվորը զորամասը լքի: Նույնն է, ոնց որ նահանջի: Պայքարի զորամասի ներսում, բռնի գնդապետի բերանից, խեղդի, բայց մի լքի»:
Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Aurora Media-ն զանգ է ստացել Երևանի Բայրոն 12 հասցեում տեղի ունեցած պատահարի մասին։ Զանգահարողը, ով դեպքի ականատեսն է և...