Հասարակություն
Զինծառայողները հրելու պատճառով վիճել են. Գործը հասել է դատարան
Gohar Vardanyan
1 րոպե
379 դիտում
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել, գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Արմավիրի մարզի դատարան:
Tert. am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Գ.-ն, ըստ մեղադրանքի, իր հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցնելու և հրելու պատճառով վիճաբանել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծել է վերջինիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. դեկտեմբերի 12-ին զորամասի ուսումնական լսարանի հարակից բակային զուգարանի միջանցքում խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնակարգի 13, 16, 65, 158-րդ հոդվածներով և ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, իրեն հրելու պատճառով վիճաբանել է Հ. Գ.-ի հետ, որի ընթացքում վիրավորական արտահայտություն է հնչեցրել վերջինիս հասցեին և հարվածել նրա դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
833
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,235
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
1 րոպե
1,172
5.0
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
452
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
280
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
1,267
2.0