Սպորտ
Ինչու էր Սարաևոյում ՀՀ պետական դրոշը «թարս» կախվել. ՀՖՖ պարզաբանումը
Ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղից առաջ տեղի ունեցավ սկանդալային միջադեպ: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում…
Ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղից առաջ տեղի ունեցավ սկանդալային միջադեպ: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած հանդիպումման կազմակերպիչները հակառակ կողմով էին կախել Հայաստանի դրոշը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել երկրպագուների շրջանում եւ նաեւ քննարկման առարկա դարձել համացանցում: ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանի խոսքով, հայկական կողմը, նկատելով դա, անմիջապես քայլեր է ձեռնարկել հանդիպման կազմակերպիչների սխալը շտկելու ուղղությամբ, Սարաեւոյից փոխանցում է NEWS am Sport-ի թղթակիցը: Խաղից 5-7 րոպե առաջ հանդիպման պատասխանատուներն իջեցրել են մեր դրոշը եւ այն ճիշտ կախել: Իհարկե, խաղի ժամանակ եղավ նաեւ դեպք, որ դրոշը քամու պատճառով ծալվել էր եւ ընդհանրապես չէր երեւում, սակայն գոնե կարողացանք հասնել նրան, որ ի վերջո սխալը շտկվեց եւ դրոշը տեղադրվեց ճիշտ կողմով»,- ասաց Հայկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով: Հյուրերից հանդիպման հաշիվն ավելացրած ժամանակում կրճատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:
Լուսանկարը NEWS am
Նմանատիպ հոդվածներ
Այսօր, ժամը 23.45-ին.«Մենք պատրաստ ենք: Դուք պատրա՞ստ եք երկրպագել մեզ».Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի առաջնության ընտրական փու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենոն քնած է, Յուրան սերիալ է նայում. Ազգային հավաքականը մեկնեց Սարաևո
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սարաևո, որտեղ Եվրո-2020-ի ընտրական փուլում մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու...
«Գյումրին անսովոր քաղաք է». Արմեն Սարգսյան
Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Ար...
Այսօր գնում ենք ֆուտբոլ` Հանրապետական մարզադաշտ. Վարչապետ
Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ: Այս մասին ֆեյսբուքում գրել եւ կից լուսանկարը հրապարակել է ՀՀ...