Սպորտ
Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինա
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և…
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին, «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենոն քնած է, Յուրան սերիալ է նայում. Ազգային հավաքականը մեկնեց Սարաևո
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սարաևո, որտեղ Եվրո-2020-ի ընտրական փուլում մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու...
Այսօր, ժամը 23.45-ին.«Մենք պատրաստ ենք: Դուք պատրա՞ստ եք երկրպագել մեզ».Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի առաջնության ընտրական փու...
«Գյումրին անսովոր քաղաք է». Արմեն Սարգսյան
Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Ար...
Ինչու էր Սարաևոյում ՀՀ պետական դրոշը «թարս» կախվել. ՀՖՖ պարզաբանումը
Ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խա...