![Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան․ Շարմազանովի առաջարկը](https://auroranews.am/storage/img/base_image/old/584713859ee035df01228bddc2041e81.webp)
Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան․ Շարմազանովի առաջարկը
![Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան․ Շարմազանովի առաջարկը](https://auroranews.am/storage/img/base_image/old/584713859ee035df01228bddc2041e81.webp)
Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Գրառման մեջ հավելում է․
«Ոչ ավել ոչ պակաս,Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր:
Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք:
Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:
Ւսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ.
Սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:
Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ,կարմիր գծերն է վերացրե՞լ,գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ:
Հ.Գ. Նիլոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»: