Զինված հարձակում Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա զոհ և վիրավոր
Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Ներքին գործերի նախարարությունից հաստատել են տեղեկությունները:
«Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը:
Ըստ նրա՝ մահածաը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որպեսզի չմտնեն տուն:
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին պայթյուն Մոսկվայում. թիրախում Արմեն Սարգսյանն է
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետ...
Ողբերգական ավտովթար Հյուսիս-hարավ ճանապարհին․ կա զոհ և վիրավորներ
Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհին տ...
Հրդեհ` ՊՆ զորամասներից մեկում
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից«Տուժածներ չկան:Հրդե...
Կրակել է քրեական ոստիկանների ուղղությամբ. մանրամասներ
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգյասյանը տեղեկացրել է, որ փետրվարի 9-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստա...