Մարտի 8-ին ԱՆ-ն պարգևատրվե՞լ է 2 մլն 381 հազար դրամով․ Politik.amԱրսեն Թորոսյանը պարգևատրվե՞լ է 2 մլն 381 հազար դրամով․ Politik.am
Politik. am-ի հավաստի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգևատրել է ինքն իրեն և նախարարության աշխատակազմին:
Լրատվականի հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․
«Նախարար Թորոսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում:
Փաստացի, Արսեն Թորոսյանը ոչ միայն յուրայիններին շատ է պարգևատրել, մյուսներին՝ քիչ, այլև ինքն իրեն պարգևատրելով օրենք է խախտել, քանի որ համաձայն գործող օրենսդրության՝ նախարարի նկատմամբ խրախուսման և պատժի միջոցներ սահմանելու լիազորությունը վերապահված է վարչապետին: Այսինքն՝ մի կողմ թողնելով ինքն իրեն 2 մլնից ավելի պարգևավճար տալու հարցի բարոյական կողմը, ըստ օրենքի՝ Արսեն Թորոսյանն ինքն իրեն պարգևատրելու իրավունք չուներ»:
Հավելենք, որ լրատվականը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել պարգևատրված աշխատակիցների ցանկն ու պարգևատրումների չափը: Նախարարության արձագանքը կներկայացնենք հաջորդիվ:
AuroraNews-ը հրապարակման ինքնությունըտ պարզելու նպատակով կապ հաստատեց նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ Ծանոթանալով հրապարակման մանրամասներին, մեր հարցերին նախարարությունից կպատասխանեն ավելի ուշ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․