Հասարակություն
Բացառում եմ, որ գրացված աշխատողների 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ. Պապոյան
Gohar Vardanyan
399 դիտում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, թե ինչպես է ստացվել, որ ստվերից օրինական դաշտ մտած 35 հազար աշխատողների 1000 դրամները չեն արտացոլվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում: Tert. am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ թերևս կամ տեխնիկական խնդիր է, կամ ինֆորմացիայի սխալ տիրապետում:
«Բացառում եմ, որ գրացված աշխատողների վճարված 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ, ես ուղղակի դա բացառում եմ: Իհարկե, հարցի հասցեատերը ես չեմ, պետք է ճշտել, բայց եթե այնտեղ ինչ-որ տեխնիկական հարցեր չկան, մնացած մասով ես ուղղակի բացառում եմ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե գուցե ստվերից դուրս գալու մասին հայտարարությունները մի փոքր չափազանցվա՞ծ են եղել, Պապոյանը պատասխանեց. «Միանշանակ է, որ գրացված աշխատողների քանակը ավելացել է, և՛ հայտարարվել է դրա մասին, և՛ կառավարությունը հրապարակել է: Այստեղ կամ ինֆորմացիայի պակասի խնդիր կա, կամ որևէ տեխնիկական հարց, ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը՝ 35 հազար աշխատողների՝ ստվերից օրինական դաշտ մտնելու մասին, չի արտացոլվում հիմնադրամում: Նա ենթադրել էր՝ կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,171
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
787
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
889
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
200
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
260