Հասարակություն
Թիվ 2 քոլեջում դասադուլը շարունակվում է
Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում երեկ սկսված դասադուլը շարունակվում է։ Թեև ուսանողները և անձնակազմն այսօր քոլեջ էին եկել, սակայն դասապրոցեսը չկայացավ, գրում է Հետքը։ Քոլեջի անձնակազմը և ուսանողների մեծամասնությունը երեկ Կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ պնդելով, որ պետք է չեղարկել տնօրեն Կառլեն Հայրապետյանին պաշտոնից ազատելու որոշումը։
Քոլեջ էին եկել նաև ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ու կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ովքեր քննարկում ունեցան քոլեջի դասախոսական կազմի հետ։ «Նրանք ասացին, որ գնանք դասապրոցեսը շարունակենք, իսկ տնօրենը դիմի դատարան և նաև դիմի տնօրենի նոր ընտրության համար»,- մեզ հետ զրույցում նշեց քոլեջի դասախոս Մարինե Մադոյանը՝ հավելելով, որ իրենք դատարան դիմելու ցանկություն չունեն, իսկ դասադուլը շարունակելու են։ Ըստ դասախոսի՝ քոլեջի անձնակազմը ամբողջ կազմով պահանջում է չեղարկել ԿԳ նախարարի որոշումը և տնօրեն Կառլեն Հայրապետյանին վերադարձնել զբաղեցրած պաշտոնին։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0