Հասարակություն
Սրճարանների ապամոնտաժումը 100%-ով իրավական է, աշխատողներն էլ նոր աշխատանք կգտնեն. Հայկ Մարության
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հարցին՝ ապամոնտաժվելու են բոլո՞ր սրճարանները, Հայկ Մարությանը պատասխանեց, որ պրոցեսը լինելու է շարունակական, բայց փուլային: «Սկզբնական, առաջին էտապը լինելու է Օպերայի հարակից տարածքը: Բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու: Երկու սրճարանի հետ դատական պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա պարզապես այգի չէ, սա Օպերայի շենք է, որը պետք է մշակութային մթնոլորտ ունենա:
Քաղաքապետը շեշտեց, որ սա առաջին քայլն է: «Ես զրուցում էի երգիչներից մեկի հետ, ասում էր, որ երբ արիան մի փոքր ցածր ես կատարում, դրսի երաժշտությունը ավելի բարձր ես լսում: Երբ սրճարանները վերանան, վերականգնվի կանաչ գոտին, մշակութային մթնոլորտը, կողքի երևույթներն էլ կվերանան»,- մանրամասնեց Հայկ Մարությանը:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ մարդիկ գործազուրկ են մնում, Մարությանն ընդգծեց, որ նշվող թվերն ուռճացված են, իրենք հաշվարկել են, թե այդ սրճարանները քանի աշխատող ունեն, և խոսքը տասնյակի մասին է: «Ինձ համար շատ կարևոր է ամեն մի աշխատատեղը, բայց այս մարդիկ գտնելու են նոր աշխատանքը: Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել է աշխատանք, Սարյանի սրճարաններից մեկն առաջարկություն է արել, միացել են Սարյանի մնացած սրճարանները: Խոսում ենք սրճարանների հետ, ասում ենք՝ միգուցե վերցնեք, խնդրում ենք՝ վերցրեք: Նույն մեր երևանցիներն են, մենք տառապում ենք իրենց խնդիրներով»,- հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0