Քաղաքականություն
Տեքստը նախապես ուղարկվել էր Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումների եւ շահարկումների առիթ, ՀՀ իշխանությունների շրջանում առանձնապես զարմանք ու աժիոտաժ չի առաջացրել:
Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, հրապարակելուց առաջ տվյալ տեքստը նախապես ուղարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ի դեպ, դա թելադրում է հենց դիվանագիտական արարողակարգը:
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ պատմության մեջ (1992թ.) ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չի ողջունել համանախագահների հայտարարությունների տեքստերը, եւ մարտի 9-ին հրապարակված հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինն էր, ինչը հայաստանյան ներքաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում որոշակի մտահոգության տեղիք է տալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է
Փաշինյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի հարցերը
Թուրքիան պլանավորում է հզորացնել հակաօդային պաշտպանության համակարգերը
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
1.0