Հասարակություն
Սոլակի ղեկավարի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրգործ է հարուցվել
Gohar Vardanyan
356 դիտում
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»,- ասաց Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ի երեկոյան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ակումբում տեղի ունեցած խնջույքի ժամանակ՝ ակումբի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Ս. Պողոսյանի, Հ. Մկրտչյանի միջև, որի առնչությամբ պազաբանումներ ստանալու նպատակով «Կալեր» կոչվող վայրում Սոլակի համայնքի ղեկավար Է. Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը և նրանց մտերիմներ Սոլակ գյուղի բնակիչներ Տ. Մարգարյանը, Ա. Հայրապետյանը, Հ. Գևորգյանը հանդիպել են, նրանց միջև առաջացել է ծեծկռտուք: Միջադեպի հետևանքով Սոլակի համայնքի ղեկավար Է. Խաչատրյանը անհայտ հանգամանքներում վնասել է ձախ ձեռքի դաստակը: Հունվարի 20-ին նա դիմել է Չարենցվանի բժշկական կենտրոն, ու բժիշկները առանց համապատասխան հաշվառման նրան ցուցաբերել են բուժօգնություն: Դեպքի ժամանակ Է. Խաչատրյանի ընկերոջ Հ. Մկրտչյանի կողմից կրակոցներ են արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,665
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
284
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,619
Ավելին Հասարակություն բաժնից
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
639
Երևանում և որոշ մարզերում երկարատև հոսանքազրկում կլինի
1 րոպե
371
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 10-ի դրությամբ
1 րոպե
1,303
5.0
Տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում
1 րոպե
1,145