Հասարակություն
Բարեկարգ ճանապարներ պահանջված ՀԴՄ-ի դիմաց․ քաղաքացիները քննարկում են քաղաքապետարանի կոչը
Gohar Vardanyan
1 րոպե
461 դիտում
Երևանի քաղաքապետարանը սոցիալական գովազդ է տարածել, նշելով․ «Եթե ուզում ես երթևեկել բարեկարգ ճանապարհով, պահանջի՛ր ՀԴՄ կտրոն»։
Հրապարակման մեկնաբանություններում քաղաքացիներից շատերը նշում են, որ տնտեսվարողները ամեն դեպքում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, մի քանիսի կարծիքով էլ՝ հավաքագրված գումարները ծախսվելու են պետական աշխատողների պարգևավճարների վրա։
Ստորև ներկայացնում ենք մեկնաբանություններից մի քանիսը․ « Եթե ուզում ես ՊԵԿԻ աշխատակիցները ամեն ամիս պարգևավճար ստանան պահանջիր ՀԴՄ կտրոն։
Պահանջիր ՀԴՄ, որ Անանյանը, Մարշադյանը, քարտուղաուհին ու ընտրյալները լավ լափեն բյուջեի փողերն ու իրենց ամեն ամիս բոլ-բոլ պարգևատրեն։
Էտ ՀԴՄ-ների փոխարեն լավ կլինի առաջնահերթ հարկային օրենսդրական դրական փոփոխություններ մտցնեք և խիստ վերահսկեք դուք։
Ախր չեն տալիս, ի՞նչ անենք, հանեմ դուրս ու սվաղեմ պոլերին։ Հարկայինն էլ չի ստուգում, հանկարծակի, շտռաֆներից չեն վախենում ու չեն տալիս։ ախր ամեն ինչը չի, որ կարող ենք քաղաքացիներով կարգավորել, կամ վարորդը ծխելու համար հեչ մի վարորդի տուգանել են։ Ամեն կանգառում մլիցեքը կանգնած են ու չեն էլ նայում վարորդի սիգարետին, բայց եթե ես հանեմ շոֆեռին ռուլից, գցեմ պակռիշկաների արանքը ու տրորեմ ոտքերով, վռազ կգան կասեն ՝ մի արա։ Ամեն ինչը չի, որ պետք ա ժողովուրդը կարգավորի։ Հարկայինը ու ոստիկանությունը թող դրան ուշադրություն դարձնեն, թե չէ մենք կարող ա միքիչ կոշտ կարգավորենք»։
Radio Aurora զանգահարած քաղաքացիներն էլ հետաքրքրվում են․ «Փաստորեն ստացվում է, որ վճարում ենք ավտոմեքենայի գույքահարկի, տեխզննման, բնապահմանման, ավտոկայանատեղիների համար նախատեսված գումարներն ու այլ վճարներ, սակայն չե՞նք կարող պահանջել բարեկարգ ճանապարհներ»:
Հույս հայտնենք, որ անկախ ծավալված քննարկումներից՝ քաղաքացիները կպահանջեն և բարեխիղճ տնտեսվարողները կտրամադրեն ՀԴՄ կտրոնները, ինչպես սահմանված է օրենքով։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,626
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
769
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
872
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
195
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
251