Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փոհրաձգություն հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև. զոհվել է մեկ հայ
ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ: Tert. am-ը հղում տալով bloknot-volgograd…
ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ:
Tert. am-ը հղում տալով bloknot-volgograd .ru-ին՝ նշում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Սկզբում Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:
Աղբյուրը նկատում է, որ կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:
Փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանցից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է:
ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի մարզի գլխավոր քննչական վարչության աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրից փախուստի դիմած չորս դաղստանցիները բերման են ենթարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հ...
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սա...
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Այսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Աբովյանի բաժին զանգ է ստացել, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանում և մարզերում կենդանիների դաժան սպանդ է կատարվում
Վերջին օրերին կենդանասերներն ու թափառող կենդանիների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները սոցիալական ցանցերո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0