Պատահարներ
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Այսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Աբովյանի բաժին զանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանից տեղեկանում ենք, որոշ մանրամասների մասին:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր: Ոստիկանության ծառայողները սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 36-ամյա Գևորգ Չոլախյանին, ով ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված է և վրան կան արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին. ՙՇոկի մեջ էինք, երբ լսեցինք, որ տղան սպանել է հորը:
Համերաշխ ընտանիքն են եղել, թե ինչն է դրդել նման դաժան սպանության՝ չգիտենք: Սպանվածի մի տղան գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, սպանվածի կինն էլ բուժքույր է: Հաշտ, խաղաղ ընտանիք են եղել: Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել՚:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
«Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողներից. shamshyan.com
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0