Պատահարներ
Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կա 5 վիրավոր
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes…
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գերեզմանաքարերի արտադրամաս-խանութի աշխատակիցները և Nissan-ի վարորդը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Ռուսաստանի Օմսկ քաղաքում, երկու տղամարդ օրը ցերեկով թալանել են սուպերմարկետի մոտ գտնվող բանկոմատ: Այս մասին տեղեկանում ե...
«Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողներից. shamshyan.com
Արդեն մի քանի օր է, «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները ընկեր...
Սպառնացել է հրապարակել աղջկա մերկ, գրկախառնված նկարներն ու պարբերաբար գումար շորթել
Աշտարակ քաղաքի բնակիչը շանտաժի է ենթարկել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկան ու գումար պահանջել: «Փաստինֆո»-ի...
Քաղաքապետարանի մուտքի մոտ Niva-ով բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մ...