Պատահարներ
«Մակարով» տեսակի ատրճանակով 20-ամյա աղջիկը բերման է ենթարկվել
Մարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու…
Մարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով:
Հայտնաբերվածի վերաբերյալ քաղաքացուհին հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից: Աղջիկը հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» սխեմայի միջոցով Հայաստան է եկել 300 միլ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. 07-ով վրաերթի են ենթարկել 58–ամյա հետիոտնին,վերջինս տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այսօր ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. BMW X5-ի մասնակցությամբ խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ մարտի 7-ին ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շղթայական ավտովթար Երևանում. Բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Opel
Այսօր՝ մարտի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի»...