Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. 07-ով վրաերթի են ենթարկել 58–ամյա հետիոտնին,վերջինս տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այսօր ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է…
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այսօր ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարվել է ВАЗ 21 07 մակնիշի 35 GՍ 165 համարանիշի ավտոմեքենայով:
Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին նշված ավտոմեքենայի հետևից, ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Վրեժ Վարդանյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, իսկ դեպքի վայրից հեռացել է, քանի որ վախեցել է, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է՝ վրեժխնդիր լինեն իր նկատմամբ: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ Վ. Վարդանյանի փոխարեն մեկ ուրիշն է եղել վարորդը:
Նմանատիպ հոդվածներ
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» սխեմայի միջոցով Հայաստան է եկել 300 միլ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. BMW X5-ի մասնակցությամբ խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ մարտի 7-ին ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շղթայական ավտովթար Երևանում. Բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Opel
Այսօր՝ մարտի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի»...
«Մակարով» տեսակի ատրճանակով 20-ամյա աղջիկը բերման է ենթարկվել
Մարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով,...